«Ժողովրդական արվեստի հանգույց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին՝ հայկական գործվածքի հավաքորդ Լևոն Դեր Բեդրոսսյանի կողմից:

 

Հիմադրամը փորձում է ապահովել հայոց ժողովրդական մշակութային արժեքների պահպանումը, հանրահռչակումը և այդ հենքով նրա զարգացման ապահովումը:

 

Հիմնադրամի նպատակն է վերածնել ավանդական ժողովրդական արվեստը՝ մասնավորապես ավանդական գործվածքը, երիտասարդ սերնդի մեջ սերմանել ստեղծագործական մոտեցում ձեռագործ աշխատանքի նկատմամբ: Նաև հատուկ ուշադրություն է դարձվում տեսողական արվեստին, մասնավորապես կարճամետրաժ վավերագրական ֆիլմերին: Մինչ օրս հիմադրամը կրթել է ավելի քան 2300 երեխաների և մեծահասակների Հայաստանի ամբողջ տարածքում։

 

Գործունեության առաջին իսկ օրից հիմնադրամի համար առաջնային և հիմնաքարային նպատակ է եղել ավանդական գործվածքի տեսակների ուսուցանումն ու գիտելիքների փոխանցումը երիտասարդ սերնդին: Հետագա տարիներին մշակվել են տարաբնույթ ծրագրեր, որով հիմադրամի գործունեությունը ծավալվել է՝ ընդգրկելով գրեթե ամբողջ Հայաստանը: Հայկական գործվածքի հայտնի տեխնիկաների դասավանդումից զատ հիմնադրամը զբաղվում է նաև նախկինում հայոց մեջ տարածված, բայց ներկայումս մոռացված գործվածքի տեխնիկաների ուսումնասիրությամբ՝ որոնցից են մետաքսե գորգի հյուսքի տեխնիկան և Բարձր Հայքի տարազախմբում օգտագործվող մետաքսե գոտեգործության տեխնիկան:

 

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը տեխնիկապես արվեստի տարածման գործունեության հետ համատեղ նաև տրամադրում է կրթաթոշակներ հայկական գորգերի ուսումնասիրության և հանրահռչակման նպատակով:

Տեսադարան

Բլոգ

«Հայկական ավանդույթի գույները»՝ գորգը նոր շնչով

2025-04-12

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամն արդեն տասը տարի է, ինչ սրտացավությամբ ու սիրով զբաղվում է հայկական

Ստվերների թատրոնի 4-րդ ազգային փառատոն

2024-11-08

2024 թվականի հոկտեմբերի 19-ին  կայացավ Ստվերների Թատրոնի չորրորդ ազգային փառատոնը՝ «Ժողովրդական արվեստի հանգույց»  հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համատեղ

Գիտեի՞ք որ․․․ Կարապետ Աբելյանը

2024-09-07

 

 

Կարապետ Աբելյանը գորգագործ վարպետ (ուստա) ծագումով Կենտրոնական Անատոլիայի (Թուրքիա)

×

Հարցման ձև