2024 թվականի հոկտեմբերի 19-ին  կայացավ Ստվերների Թատրոնի չորրորդ ազգային փառատոնը՝ «Ժողովրդական արվեստի հանգույց»  հիմնադրամի և «Այրոգի» ստվերների թատրոնի համատեղ ջանքերով։ Այս ամենամյա միջոցառումը ստեղծված է՝ պահպանելու և զարգացնելու Հայաստանի հնագույն արվեստի ձևերից մեկը՝ ստվերների թատրոնը։ Այն համախմբում է Հայաստանի տարբեր համայքների ստեղծագործական խմբերի՝ ցուցադրելու ինչպես ավանդական, այնպես էլ  նորարարական ներկայացումներ:

 

Այս տարի փառատոնին մասնակցում էր 8 խումբ, որոնք ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերն ու համայնքները։ Յուրաքանչյուր խումբ բեմ հանեց եզակի ներկայացումներ՝ ինքնատիպ, անիմացիոն մեկնաբանությունները համադրելով ավանդական պատմությունների հետ: Ութ նոր ներկայացումներից մի քանիսը հանդիսատեսին ներկայացվեցին առաջին անգամ՝ փաստելով ստվերների թատրոնի զարգացումը Հայաստանում:

 

Արվեստի այս ձևը, որը խորապես արմատավորված է հայկական մշակույթում, վերածնունդ է ապրում՝ իր նոր հանգրվանը գտնելով դպրոցներում, մշակույթի կենտրոններում և մեծահասակների տարատեսակ խմբերում: Փառատոնը գնահատում է յուրաքանչյուր խմբի նվիրվածությունը ստվերախաղքի տարածման գործում՝ ստեղծելով հնարավորություն ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու տիկնիկավարների համար՝ կյանքի կոչելու իրենց ստեղծարար մտքերը:

 

Ի գնահատում իրենց ձեռքբերումների՝ մասնակից խմբերից հինգը մրցանակներ ստացան հատուկ անվանակարգերում իրենց բացառիկ աշխատանքի համար.

 

  • Լավագույն նկարչական և երաժշտական ​​ձևավորում՝ «Մրջյունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան.
  • Լավագույն սցենար՝ «Նոյեմբերյանի ստվերների թատրոն», Տավուշի մարզ
  • Լավագույն կատարում՝ «Ժպիտ», Երևան, թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
  • Լավագույն տիկնիկավար՝ Գեղամ Գուլիկյան, Երևան
  • Լավագույն ռեժիսուրա՝ «Կենաց Կորով», Հաղարծին, Տավուշի մարզ
  •  

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը ուրախ է տեսնել ստվերախաղքի  նկատմամբ հետաքրքրության  օրեցօր աճը Հայաստանում, և անհամբեր սպասում ենք գալիք նոր խմբերին ու նոր փառատոններին։

 

Նկարների համար կարող եք անցնել մեր Ֆեյսբուքյան էջի հղումով՝ Ստվերների թատրոն 4-րդ փառատոն։

×

Հարցման ձև